Yerkir.am-ը գրում է. 

 Տուսկն ասել է, որ կոչ կանի  G7 երկրներին` շարունակել պահպանել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ կոչ կանի G7 երկրներին` շարունակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցային քաղաքականությունը. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին նա ասել է Սիցիլիայում G -ի գագաթաժողովից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

«Մեր վերջին գագաթաժողովից հետո մենք չենք տեսել մի բան, ինչը կարդարացներ Ռուսաստանի նկատմամբ մեր պատժամիջոցային քաղաքականության փոփոխությունը: Այդ պատճառով ես կոչ կանեմ G7 երկրներին` հաստատել այդ քաղաքականությունը»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել