Aravot.am-ը գրում է.

Մերի Մակարյանն ամուսնանում է

Մայիսի 27-ին կկայանա դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Մերի Մակարյանի նշանադրության արարողությունը:

Ինչպես Aravot.am-ին փոխանցեց նրա մայրը` Ռուզան Ավոյանը, Մերիի ընտրյալը մասնագիտությամբ փաստաբան է` Լոս Անջելեսից: Նա նաեւ տեղեկացրեց, որ ամուսնությունից հետո զույգը կապրի ԱՄՆ-ում:

Մերի Մակարյանը հեռուստադիտողին հայտնի է մասնավորապես «Դժվար ապրուստ», «Գնված երջանկություն» հեռուստասերիալներից, «Օդից փող», հեռուստախաղից եւ տարբեր հեռոստահաղորդումներից, ինչպես նաեւ բազմաթիվ շոու-ծրագրերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել