«Վերջին զանգ». Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 21 տրանսպորտային միջոց

«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում՝ ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 21 տրանսպորտային միջոց (4-ը՝ Երևան քաղաքում, 17-ը՝ մարզերում):

Նշված 21 ավտոմեքենաներից 7-ը վարել են անչափահասներ, 13 ավտոմեքենաների պատուհաններից կախված են եղել երեխաներ, մեկ ավտոմեքենա եղել է առանց պետհամարանիշի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել