Похожее изображениеՀայկական արտադրանքի մրցունակությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է խստացնել պահանջները լաբորատորիաների աշխատանքի նկատմամբ: Սպասվում է, որ մինչև տարեվերջ այս ուղղությամբ տեղի կունենան բարեփոխումներ:

Նախկինում գործող 37 լաբորատորիաներից 5-ը չեն համապատասխանել անհրաժեշտ ստանդարտներին, ինչի արդյունքում պետությունը փակել է այդ կառույցները: Որակի բարձրացման արդյունքում հնարավոր կլինի ոչ միայն ավելացնել արտահանման ծավալները, այլ նաև անվտանգությունը, ինչը շատ կարևոր է արտադրանքի շուկայում դիրքավորման հարցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել