Անկեղծ ասած, ինձ համար որքան անընդունելի, այնքան հասկանալի են ՀՀ նախագահի՝ Հայաստանի խորհրդարանում օլիգարխների բացակայության մասին պնդումները: Բայց չեմ կարողանում հասկանալ այս պնդումը հիմնավորել փորձող հանրապետականների փաստարկները, այն է՝ գործարարները չեն ազդում օրենսդրական գործընթացների վրա: Իսկ փորձե՞լ եք այնպիսի օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ, որոնք անմիջականերոն կազդեն նրանց օլիգարխիկ կերպարի վրա: Մեկ փորձ հիշում եմ՝ կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին ՀՀ օրենքի նախագիծը, որը ուղղակիորեն տապալվեց, քանի որ ընդունման դեպքում գործարար պատգամավորներին դուրս կբերեր ստվերից և կստիպեր կատարել բոլոր հարկային և մաքսային պարտավորությունները: Կարելի է նաև նոր փորձեր անել: Օրինակ՝ ԱԺ ներկայացնել ներմուծողների կողմից իրենց կողմից ներմուծված ապրանքների մանրածախ վաճառքը արգելելու մասին օրենքի նախագիծ, կամ կոնկրետ չափերը և ապրանքների տեսականին գերազանցող հիպերմարկետները տեղափոխել Երևանի վարչական սահմաններից դուրս` առնվազն 10 կիլոմետր:
Տեսնենք՝ այս օրինագծերը քանի՞ ժամ կմնան ԱԺ պատերի ներսում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել