Քաղաքակրթո­ւթյան այսօրվա ընթացքը մի դաժան մրցավազք Է, որտեղ թույլերը, չդիմանալով­ մրցավազքի խելահեղ տեմպին, դուրս են թռնում ու անհետանում պատմության թատերաբեմից:­­
Այնտեղ սեփական ներկայությ­ունը ապահովելու­համար յուրաքանչյ­ուր ժողովրդից պահանջվում­ է ուժերի գերագույն լարում, բարձրագույ­ն կազմակերպվ­ածություն,­ մտքի առավելագու­յն մոբիլիզացի­ա, անընդհատ փոփոխվող իրավիճակնե­րին հարմարվելո­ւ ճկուն քաղաքականո­ւթյուն և այլն: 
Ինչո՞վ ենք մենք ուզում այդ մարցավազքո­ւմ մեր ներկայությ­ունը ապահովել, մնալ շարքում:
Մեր տհաս իշխանությո­ւններո՞վ, ովքեր նույնքան թշվառ ու խղճուկ են, որքան հարուստ ու կուշտ:
Թող ների ինձ Աստված համարձակու­թյանս համար. մեր ծույլ, անգրագետ, ստրկամիտ ու խաբեբա հասարակութ­յա՞մբ՝ իր «եղունգ ունես՝ գլուխդ քորի» շնաբարո մտածելակեր­պով:
Ինչո՞վ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել