«Ադբեջանում ծանր տարան Եվրոպայի լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հաղթանակը: Եվ դա հասկանալի էր. հերիք չէ Հենրիխ Մխիթարյանը խաղի վերջակետը դրեց փառավոր գոլով, մի բան էլ, ի տես ողջ աշխարհի, մարզադաշտում հաղթանակն էր տոնում չեմպիոնական գավաթը ձեղքին ու հայոց եռագույնն ուսերին:


Նույնիսկ դժվար է հիշել նման օրինակ, երբ եվրոպական ակումբային առաջնություններում մարզիկը հաղթանակը նշած լինի ազգային դրոշով: Նման արարքի համար, եթե չենք սխալվում, նույնիսկ պատիժ է հասնում, ու երեևի Մխիթարյանին կտուգանեն: Բայց...


Թե այս հաղթանակը ի՞նչ մեծ բարոյահոգեբանական արժեք էր նոր-նոր ծանր ահաբեկչական հարձակման ենթարկված Մանչեսթերի, այսինքն՝ նաև Բրիտանիայի և, առհասարակ, ողջ ողջամիտ աշխարհի համար, կարելի է կռահել: Ուստիև, դժվար չէ նաև պատկերացնել, թե ինչ գնահատման կարժանանա Հենրիխի հաղթական գոլը, ու դրանից հետո ինչպես կընկալվի նաև Սթոքհոլմի մարգադաշտում նրա կողմից հայոց եռագույնի ծածանումը: Կարճ ասած, այն, որ այս փաստը նաև Հայաստանի համար հեղինակության առումով մեծագույն ձեռքբերում դարձավ, կասկածից դուրս է: Եվ հենց այդ փաստն է, որ Ադրբեջանում մի այնպիսի ներքին կատաղության նոպա առաջ բերեց, որ ադրբեջանական լրատվամիջոցները հիմնականում բավարարվեցին միայն 2:0 հաշվով հաղթանակի փաստը նշելով»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել