«ԱԺ-ում լայնամասշտաբ կրճատումներ են սպասվում: Պարզվում է՝ ավելի քան 800 հոգանոց աշխատակազմի մոտ 30-40 տոկոսն ընդհանրապես ԱԺ չի հաճախում, պարզապես գրանցված են որպես աշխատակիցներ և աշխատավարձ են ստանում պետբյուջեից: Պարզվել է նաև, որ անգամ հնարավոր չէ այդքան մարդու տեղավորել խորհրդարանի շենքում: Բանն այն է, որ դեռևս Հովիկ Աբրահամյանի ժամանակներից ԱԺ աշխատակազմի հաստիքացուցակն ուռճացվել է անպետք, չգործող փորձագետներով, վարչություններով, օգնական-խորհրդականներով, հետո դրանց գումարվել են Գալուստ Գրիգորիչի նշանակումները, նա էլ է համալրել աշխատակազմը: Այժմ խոսք է գնում այն մասին, որ աշխատակազմը կրճատվելու է 30-40 տոկոսով»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել