«Երևանում քրեական երկու հեղինակությունների նկատմամբ ծրագրված մահափորձի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթին երեկ ուշագրավ մանրամասներ են հայտնի դաձել: Ինչպես հայտնի է՝ մահափորձ է ծրագրված եղել իրականացնել Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի և Արամ Վարդանյանի՝ Վստրեչի Ապերի նկատմամբ: Սակայն այս մահափորձը կանխել են իրավապահները. ոստիկանությունը բացահայտել ու ձերբակալել է հանցավոր խմբավորմանը: Ձերբակալվածները խոստովանել են, թե ովքեր են եղել իրենց թիրախում: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ նրանց պատկանող հեռախոսների մեջ են եղել Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի և Արամ Վարդանյանի լուսանկարները, ինչը, ըստ էության, առավել հիմնավոր է դարձրել այն տեղեկությունները, որ վերոնշյալ անձանց նկատմամբ մահափորձ է ծրագրված եղել իրականացնել: Նաև պարզեցինք, որ ձերբակալված անձինք Վանաձոր քաղաքի բնակիչներ են, թե ովքեր են նրանք, իրավապահներն առայժմ գաղտնի են պահում: Մեզ լուրեր հասան նաև, որ իրավապահ համակարգը երեկվա դրությամբ խիստ հսկողություն է իրականացնում նաև ձերբակալված անձանց մտերիմների անվտանգությունը ապահովելու համար, որ հետագայում բանը չհասնի վրեժխնդրության»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել