Image resultԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ստուգում է անցկացնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա, ավագ խորհրդական Ջարեդ Քուշների նկատմամբ՝ երկրի առաջնորդի օգնականների և ՌԴ ներկայացուցիչների միջև կապերի հետաքննության շրջանակում։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաընկերությունը։

Նրա աղբյուրների տվյալներով՝ ՀԴԲ-ում կարծում են, որ Քուշները, որը հանդիսանում է Թրամփի դստեր՝ Իվանկայի ամուսինը, կարող է քննության համար արժեքավոր տեղեկություն ունենալ։ Դա չի նշանակում, որ նրանք կասկածում են նրան որևէ հանցագործության մեջ կամ մտադիր են նրա դեմ մեղադրանք առաջադրել։

Քուշների նկատմամբ ստուգումը կարող է վերաբերվել անցած տարի ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի և «Վնեշէկոնոմբանկի» ղեկավար Սերգեյ Գորկովի հետ նրա ունեցած հանդիպումներին։

Թրամփն ու նրա օգնականները բազմիցս հերքել են ՌԴ-ի հետ որևէ կապ ունենալու վերաբերյալ կասկածները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել