Դավթաշենի կամրջից վայր ընկած երեխայի ինքնությունը դեռևս ճշտվում է, սակայն հայտնի է, որ նա 13 տարեկան է և արական սեռի: Այդ մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 25-ին՝ ժամը 18:55-ին, ահազանգ էր ստացել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ ընկած երեխա կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ստացած վնասվածքներից երեխան մահացել է:

Հանգամանքները դեռևս պարզվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել