Այսօր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ էր արձակվել պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Ազատության մեջ հայտնվելուց հետո Ավետիսյանն ընկերների հետ միասին գնաց կառավարության շենքի մոտ:

Հետաքրքիրն այն է, որ շենքի մոտ հավաքվածներից մեկը, ով Ավետիսյանի ընկերն էր, բարձրախոսով խոսում էր միանգամից մի քանի՝ ազատամարտիկների, քրեակատարողականում գտնվող անձանց, ինչպես նաև Նաիրիտի խնդիրների մասին:

Ավետիսյանն էլ իր հերթին, որպես պահանջ ձևակերպեց, որ ցանկանում են քրեակատարողականում բոլոր օրինապահ դատապարտյալները ազատ արձակվեն: Չանդրադառնանք բարձրացրած խնդիրների բովանդակային մասին:

Հարցն այն է, թե միանգամից 4-5 խնդիր բարձրացնելուց հետո ի՞նչ լուծում են ակնկալում ցուցարարները: Դրանք ոչ արդյունավետ ու մերկապարանոց հայտարարությունների են նմանվում: Հարկավոր է խնդիրները դասակարգել ու հերթականությամբ ներկայացնել իշխանություններին: Հակառակ դեպքում ցույցը կրում է ինքնանպատակ բնույթ, որը ոչ մի հստակ լուծում չի ուրվագծում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել