Հոնկոնգցի գիտնականները սենսացիոն բացահայտման մասին են հայտարարել: Ինչպես հաղորդում է express.co.uk կայքը, նրանք պնդում են, որ Արարատ լեռան վրա՝ ձյան շերտի և հրաբխային կազմավորումների տակ, հայտնաբերվել են Նոյյան տապանի մնացորդները:

Տեղեկատվության համաձայն՝ տախտակների լայնությունը շուրջ 20 սմ է։ Փորձագետների կարծիքով՝ հայտնաբերված մնացորդները 4800 տարեկան են: Նշվում է, որ գտածոյից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել է սառցե կտոր, որում փայտի մնացորդներ են գտնվել:

Հետազոտողների թիմը, որն իրեն կոչում է Noah’s Ark Ministries International, 99․9 տոկոսվ վստահ է, որ գտել է Նոյյան տապանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել