Հաղորդավարուհի, «Մատչ TV» հեռուստաալիքի պրոդյուսեր Թինա Կանդելակին անդրադարձել է այն փաստին, որ «Օմսկի բազեներ» հոկեյի ակումբի հարձակվող Արտյոմ Մանուկյանը ճանաչվել է Հոկեյի մայրցամաքային լիգայի՝ միջազգային հոկեյի բաց լիգայի լավագույն խաղացող, որը միավորում է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Չինաստանի, Լատվիայի, Սլովակիայի, Ֆինլանդիայի հոկեյի ակումբները:

Հաղորդավարուհին, ով մրցանակաբաշխությանը ներկա է գտնվել շոումեն Միխայիլ Գալուստյանի հետ, Instagram-ի իր էջում հոլովակ է հրապարակել՝ զարմանալով, որ նույնիսկ հոկեյում մրցանակը շնորհվում է հային:

«Արտյոմ Մանուկյան. վայ, վայ: Հայերը հոկեյում մրցանակներ են ստանում: Գալուստյանը շոկի մեջ է: Ֆուտբոլ, հոկեյ, հայեր: Առաջ, Հայաստան: Առջևում գեղասահքն է, թեթև ատլետիկան և լողափնյա վոլեյբոլը»,- գրել է Կանդելակին:

Տեսաձայնագրությունում նաև լսվում է՝ ինչպես է Կանդելակին դիմում Գալուստյանին հայերեն. «Միշա ջան, ի՞նչ ա պատահում ստեղ (Միշա ջան, ի՞նչ է այստեղ կատարվում)»: Այն բանից հետո, երբ Արտյոմը սրահում ցանկանում է զբաղեցնել իր տեղը, Կանդելակին հետաքրքրվում է՝ արդյոք նա կարողանում է խոսել հայերեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել