Ոչ թե օպտիմալացում, այլ լուծում` գերբեռնված ու թերբեռնված դպրոցների համար. Լևոն ՄկրտչյանYerkir.am-ը գրում է.
Այսօր կառավարության նիստից հետո ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսեց դպրոցների խոշորացման մասին:

«Ես չէի օգտագործի օպտիմալացում բառը, որովհետև խոսքը վերաբերում է դպրոցների զարգացման համալիր ծրագրին, որի արդյունքում մենք կփորձենք վերաբեռնավորել դպրոցները: Կփորձենք ինչ-որ ձևով լուծում գտնենք քաղաքի գերբեռնված ու թերբեռնված դպրոցների համար»,- ասաց նախարարը` հավելելով, որ այն անհանսգտությունը, որը կա այս հարցի հետ կապված ուսուցիչների ու աշակերտների շրջանում, հիմքեր չունի:Ըստ նախարարի, առաջին փուլում միավորվելու են Երևանում գտնվող 3-4 դպրոցներ:

Ինչ վերաբերում է գործընթացին հետևող մտահոգություններին, այն է` ուսուցիչների կրճատման հարցին, Լևոն Մկրտչյանը նշեց, որ ֆինանսավորման նոր բանաձև են ներդնելու, այսինքն կներդրվի ուսուցիչների բազային աշխատավարձ: Նախարարը ընդգծեց` մասսայակն կրճատումներ չեն լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել