Картинки по запросу կառավարությունՊետությունը փորձում է աջակցել ընկերություններին ոչ միայն տնտեսական գործունեությունը ընդլայնելու, այլ նաև որոշակի ֆինանսական խնդիրներ ունենալու ժամանակ:

2016 թվականի ընթացքում մի շարք տնտեսվարողների կողմից կուտակվել են հարկային չվճարված պարտավորվածություններ, որոնց չկատարման հետևանքով առաջացել է սնանկության ավելի քան 2100 վարույթ:

Ստեղծված իրավիճակում գործադիր մարմնի ղեկավարը հանձնարարել է երկամսյա ժամկետում ներկայացնել հարկային պարտավորությունների արտադատական կարգով վարչական բռնագանձման և ծանուցման ինստիտուտի, ինչպես նաև համաչափ արգելադրման համակարգված կիրառման վերաբերյալ առաջարկություն:

Պետությունը խնդիր է դրել նաև պարզելու սնանկության պատճառները, որպեսզի հետագայում իրականացվի հնարավոր ռիսկերի նվազեցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել