Ամեն տարի՝ չինական օրացույցի 9-րդ լուսնային ամսին (սեպտեմբեր/հոկտեմբեր) թաիլանդցիները նշում են Բուսակերների փառատոնը։ Տեղացիները հավատում են, որ այն մարդիկ, ովքեր նշում են փառատոնը և մասնակցում դաժան տանջանքներին, մեծ հաջողությունների են հասնում գալիք տարվա ընթացքում։ Փառատոնի ընթացքում բոլոր մասնակիցները 10 օր սնվում են բացառապես բույսերով՝ հոգևոր մաքրության հասնելու համար։ Իսկ տանջանքների շրջանակներում մասնակիցները մերկ ոտքերով անցնում են վառվող ածուխների վրայով և բերանի շրջանում անասելի մեծ անցքեր անում՝ դրանց միջով զանազան իրեր անցկացնելով։

Փառատոնը սկզբնավորվել է 1825 թվականին, իսկ դրա մասնակիցներին արգելվում է միս ուտել կամ սեքսով զբաղվել փառատոնի ընթացքում։ Միայն տեսեք, թե ինչերի են պատրաստ մարդիկ հանուն «հաջողության»։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել