Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը վստահ է, որ փոխանորդի պաշտոնից Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հեռանալով նոր ժամանակաշրջան է սկսվում: Այս մասին Մաշալյանն ասել է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում:

«Նախորդ շուրջ տասը տարին լավ, թե վատ անցավ, թերևս հենց այդպես էլ պետք է լիներ առանց պատրիարքի ժամանակաշրջանը: Արամ սրբազանին էլ շատ պետք չէ մեղադրել: Մարդը, ով պատրիարք չէ, միայն այդքանը կարող էր անել»,- նշել է Մաշալյանը:

Նա ընդգծել է, որ Աթեշյանի հրաժարականով բացվել է պատրիարքի ընտրությունների անցկացման ճանապարհը: «Երանի թե ավելի շուտ լիներ»,- ասել է եպիսկոպոսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել