Картинки по запросу վարդան ղուկասյանՀայաստանի հասարակության ու օլիգարխիայի միջև անջրպետը տասնյակ տարիների պատմություն ունի, ընդ որում՝ առարկայական առումով թե՛ նախորդ, թե՛ ներկա իշխանությունների մեջ ոչինչ չի փոխվում։ Փոխվում են միայն դերակատարները, ու այսպես կոչված, այն կամուրջը, որ պիտի բուն քաղաքական իշխանության ու հանրության միջև կապող օղակ լիներ, այդպես էլ ամուր չի լինում։ Օլիգարխի նախկինը չի լինում, ինչպես ասում են, ու այստեղ գլխավորը ոչ թե վերջինիս ներկա սոցիալական կարգավիճակն է, այլ հոգեբանությունը, որ կա ու կլինի միշտ։ Հիմա բուն թեման։ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, թե իր որդու հետ կապված հերթական սկանդալը հորինել են լրագրողները, ոչ մի միջադեպ էլ չի եղել, ու ստոր հերյուրանքներ են դրանք։ Վերջինս, անշուշտ, նման հայտարարարություն անելու ընթացքում չի մոռացել Աստծո անունը տալ։ Աստծուն թողնենք հանգիստ ու անդրադառնանք սույն կերպարին։ Մի կողմ ենք թողնում այն դեպքը, որ վերջինիս որդի Սպարտակ Ղուկասյանը թե՛ նախկինում՝ հոր քաղաքապետության տարիներին, թե՛ դրանից հետո մշտապես կապված է եղել աղմկալի ու արյունոտ միջադեպերի հետ, նույնիսկ քրեական գործով, այն է՝ սպանության հոդված, դատավարություն ընթացավ, սակայն Ղուկասյանի որդին պայմանական ազատ արձակվեց։ Վերոնշյալ դեպքը կապված է Գյումրիի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած դեպքի հետ, որտեղ, ըստ ականատեսների, Սպարտակ Ղուկասյանը ծեծի է ենթարկել անհայտ անձի, ով դրանից հետո կորցրել է տեսողությունը։ Ղուկասյանը հերքում է դա՝ լրագրողական հերթական հորինվածք անվանելով։ Այս մարդը, ինչպես վայել է իսկական օլիգարխին, այդպես էլ չհասկացավ, որ նամանավանդ հիմա, երբ հանգամանքների բերումով ակտիվ քաղաքական կյանքով է ապրում, ամենաքիչը պետք է թշնամանան հենց լրատվամիջոցների հետ։ Հիմա ի՞նչ է կարծում, այսպիսի հայտարարություններից հետո լրատվական ծառայայությունները, անկախ իրենց որդեգրած կանոններից, նրան ման են տալո՞ւ իրենց գլխի վրա, թե՞ ոչ։ Նամանավանդ, երբ նրանից հզոր ու անձեռնմխելի մյուս օդիոզ կերպարը՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նաև հենց լրատվամիջոցների շնորհիվ այլևս մարզպետ չէ ու չունի այն ազդեցությունը, ինչ նախկինում։ Հիմա եթե Ղուկասյանը մտածում է, որ «լավ տղա» խաղալով ու լրատվամիջոցներին մեղադրելով իրենից ձեռ են քաշելու լրագրողները, ապա չարաչար սխալվում է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել