Картинки по запросу թուրքիաՄի կոնֆերասի ժամանակ բանախոսներից մեկը կարծիք հայտնեց, որ Թուրքիան ավելի հանդուրժող է հայերի նկատմամբ, քան Ադրբեջանը: Բնականաբար, ես հակազդեցի...
Եթե հետևես լրատվական դաշտին, քարոզչությանը, ապա իսկապես դա այդպես է թվում, իսկապես, կարծես, թուրքերն ավելի հանդուժող են, բայց դա միայն դրսի աչքի համար, իսկ իրականում...
Իրականում Թուրքիայում գործող թե՛ հայկական եկեղեցիները, թե՛ դպրոցները (որոնք հենց մատնանշվում էին որպես հանդուրժողականության օրինակ) բացառապես իրացնում են Թուրքիայի հեռահար նպատակները: Թուրքիայի հայկական դպրոցներում, երեխաներն ամեն առավոտ՝ դասերից առաջ, տողան են կանգում և միասին բարձր արտասանում Աթաթուրքի հայտնի լոզունգը՝ «Ես թուրք եմ, ես հպարտ եմ, որ թուրք եմ»: Երջանիկ է նա, ով կարող է ասել իր մասին` ես թուրք եմ... Ամեն առավոտ այս արտասանվող բառերը ի չիք են դարձնում ազգայինը, ու կապ չունի, թե մարդն ինչ դպրոց է հաճախում: Կարող է նույն հաջողությամբ հաճախել անգլիական դպրոց, բայց գիտակցության մեջ մնալ որպես թուրք... Չասեմ էլ նրա մասին, որ հայկական դպրոցներում միայն հայերենի դասն է հայալեզու դասավանդվում, մնացած դեպքերում մեծ մասամբ թրքալեզու են...
Հայոց գործող եկեղեցիները Թուրքիայում նույնպես համարվում են թուրքական իշխանության կամակատարները: Այդ եկեղեցիները մինչև հիմա, կարող եմ ասել, գործել են բացառապես թուրքական իշխանության ցուցումով: Եկեղեցին կարծես հավաքատեղի լինի հարուստ հայերի համար, ովքեր հավաքվում ու քննարկում են իրենց գործերն ու թուրքական իշխանությանը հաճոյանալու ուղիները:
Եկեղեցու, ոչ հայանպաստ քաղաքականության վառ օրինակն է հարսանիքի, մկրտության և թաղման արարողակարգերի սպասարկման վճարները, որոնք ահռելի թվեր են, ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ հասնում են մինչև 5000 ԱՄՆ դոլար:
Թուրքական իշխանությունը միշտ կարողանում է ի շահ իրեն օգտագործել իրավիճակն ու երևույթը: Այս դեպքում ևս այդպես է, նա արտաքին աշխարհին ցույց է տալիս, որ իր երկրում ազգային փոքրամասնություն համարվող հայերն ունեն եկեղեցի և դպրոց, իսկ իրականում նա այդ նույն եկեղեցին և դպրոցը ծառայեցնում է ի շահ այն գաղափարի, որը կոչվում է Թուրքիա, միայն իրեն թուրք համարողի համար...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել