«ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանը սնանկ է ճանաչվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախկին պատգամավորը սնանկ է ճանաչվել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 3-ի վճռով: Նշենք, որ պարտատերերի առաջին ժողովը նշանակված է հուլիսի 20-ին: Թե ինչու է նախկին պատգամավորը սնանկ ճանաչվել, «ժողովուրդ»-ը փորձեց դա պարզել սնանկության գործով կառավարիչ Արտակ Մարտիրոսյանից: Հարցին ի պատասխան՝ Մարտիրոսյանը հայտարարեց. «Բանկն է դատարան դիմել սնանկ ճանաչելու պահանջով: Բայց դեռ ժամանակ կա առողջացման ծրագիր ներկայացնելու: Մի զարմացեք, կան բազմաթիվ պատգամավորներ, որոնք ունեն նման խնդիրներ»: Ըստ սնանկության գործով կառավարչի՝ նախկին պատգամավորը պարտք է «Ամերիաբանկ»-ին: Սակայն վերջինս հրաժարվեց նշել, թե որքան է կազմում Գուլոյանի պարտքը բանկին: Ստացվում է, որ Մուրադ Գուլոյանը սնանկացավ, որովհետև իր խնամին՝ Գագիկ Ծառուկյանը (Մ. Գուլոյանի որդին՝ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, Գ. Ծառուկյանի փեսան է), նրան պատգամավոր չդարձրեց: Ասել է, թե մանդատ չունի, սնանկացավ»,-գրում է թերթը:


Նյութն մաբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել