««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանը կնշանակվի Գեղարքունիքի մարզպետ, որոշումը կկայացվի ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ: Չնայած Գեղարքունիքի մարզպետ նշանակելու մասին հարցը նախապես չեն ընդգրկել կառավարության նիստի օրակարգում, բայց ըստ մեր աղբյուրների՝ այն վերջին պահին կավելացնեն: Հիշեցնենք, որ ԱԺ ընտրությունների ժամանակ Բոթոյանը ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել էր Գեղարքունիքի մարզում և կարողացավ բավականին մեծ ձայներ ապահովել կուսակցության համար, բայց և հետո հրաժարվեց մանդատից.,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել