«Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը պաշտոնը թողնելուց հետո շրջում է տպավորիչ մեքենայով՝ տպավորիչ համարներով: Toyota Land Cruiser 200-ը շքեղ ու աժդահա ամենագնաց է, համարներն էլ՝ 888II88: Այս տառերը՝ II, օգտագործվում են միայն ոստիկանության մեքենաների վրա, բայց ոչ II88 սերիայով: Սա հատուկ Սերգեյիչի համար թողարկված համարանիշ է, որ և գոլդ լինի, և ոստիկանական: «Դեռևս 20 տարի առաջ էս ավանդույթը կար, բոլոր թոշակառու գեներալներին ոստիկանական մեկ հատ համարանիշ են հատկացնում՝ ցմահ: Առաջ եղել է ՈՍ սերիայով, հիմա՝ II»,- բացատրեց Ալիկ Սարգսյանը: Իսկ 8-երի կոմբինացիան Դուք եք ընտրել: «Դե, հիմա, էդ 8-երը... չգիտեմ, ընտրել են, էդ են դրել»: Այսինքն՝ Ձեր ճաշակը չէ: «Չէ, ես տենց հատուկ մոլուցք չունեմ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել