Image resultOperativ.am-ը գրում է․

Չեչնիայի Նաուր շրջանում մարտի 23-ից ապրիլի 5-ը տեղի ունեցած  միջմարզային «Տերեկ 2016» միջոցառման շրջանակում անցկացված որոնողական աշխատանքների ընթացքում  խորհրդային զինվորների և սպաների 70 մասունք է հայտնաբերվել, որոնք այդ տարածքներում 1942 թվականին մարտական գործողությունների  են մասնակցել: Այս մասին գրում է «Rusarminfo.ru»-ն:

Հայտնաբերված մասունքներում եղել են նաև Հայաստանի ԽՍՀ-ից և Միության այլ երկրներից պատերազմին մասնակից զինծառայողների մնացորդներ:

Ստորև ներկայացված են հայտնաբերված հայազգի զինծառայողների անունները.

1. Հարությունյան Սարգիս Կարապետի, 1923 թ., ծննդավայրը՝ Նախիջևան

2. Ալիխանյան Համբարձում Սերգեյի, 1918 թ., ծննդավայրը՝ Թբիլիսի

3. Ասպրյան Սանդրո Մուկուչի, ծննդավայրը՝ Իջևան

4. Հակոբյան Եղիշ Ապետրի, ծննդավայրը՝ Հյուսիսային Օսիա

5. Ալեքսանյան Շահնազար Մելոկի, ծննդավայրը՝ Հայկական ԽՍՀ

6. Աբրամյան Մակ Աբրամի, ծննդավայրը՝ Երևան

7. Ղուկասյան Սպիրիդոն Գրիգորի, ծննդավայրը՝ Վրաստան

8. Գալստյան Աղաջան Արմ…. , ծննդավայրը՝ Վաղարշապատ

9. Ղուկասյան Ալեքսանդր Հակոբի, ծննդավայրը՝ Լենինական

10. Կարապետյան Եղիշ Օ…, ծննդավայրը՝ Երևան

11. Ղահրամանյան Ղուկաս Զաքարի, ծննդավայրը՝ Շամշադին

12. Մարգարյան Աղաբեկ Ավետիսի, 1911 թ., ծննդավայրը՝ Մարտունի

13. Մուրադյան Հրանտ Մելիքի, ծննդավայրը՝ Երևան

14. Հովհաննիսյանի Ալի Գրիգորի, ծննդավայրը՝ Հոկտեմբերյան

15. Եսայան Գնունի Կամիսարի, 1923 թ., ծննդավայրը՝ Ստավրապոլի երկրամաս

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել