Կոճապղպեղը բնական ազդեցիկ միջոց է, որի հակաբորբոքային հատկությունները վաղուց ապացուցված են:

Դեռ հին Չինաստանում կոճապղպեղը լայնորեն օգտագործվել է ցավերը վերացնելու համար: Այն օգնում է մեղմացնել վիճակը արթրիտի դեպքում, վերացնում է մկանների քաշող ցավերը և գլխացավերը, նաև ծնկահոդի ցավը և ձեռքերի մատների հոդերի ցավը, արագացնում է արյան շարժը:

Ինչպես բուժել ծնկահոդը

 

Կոճապղպեղով կոմպրեսն արդյունավետ միջոց է մկանների ցավերի բուժման և վարիկոզի, գերձգումների և նույնիսկ ռևմատիզմի ախտանիշերի մեղմացման համար:

Ակտիվ բաղադրիչ լինելով՝ կոճապղպեղն առաջացնում է այրոցի զգացողություն, նաև բարձրացնում է հյուսվածքների ջերմաստիճանը:

Անհանգստանալ պետք չէ, քանի որ այն այդպես է դրսևորում իր ազդեցությունը:

Կոմպրեսի բաղադրիչները խորը ներթափանցում են մաշկային ծածկույթներ և ուղղվում են դեպի ցավերի առաջացման սկզբնաղբյուր:

Երբ ցավում է ծնկահոդը կամ սրունքաթաթը, քեզ շատ ավելի լավ կզգաս դրա վրա կոճաղպեղի կոմպրես դնելով:

Կոճապղպեղի կոմպրեսի համար անհրաժեշտ կլինեն հասանելի բաղադրիչներ:

Բաղադրիչները՝

  • 70 գ կոճապղպեղի արմատ
  • 2 ճ/գ ծովի աղ
  • 4 պճեղ սխտոր

Պատրաստումը՝

1. Նախ մաքրիր կոճապղպեղի կեղևը և մանրացրու այն:

2. Հետո մաքրիր սխտորը:

3. Խառնիր կոճապղպեղը, սխտորը և ծովի աղը:

4. Լավ մանրացրու, մինչև համասեռ զանգված ստացվի:

5. Մի կտոր կերակրի թաղանթ վերցրու, որը կբավականացնի հիվանդ հոդը փաթաթելու համար:

6. Ստացված զանգվածը քսիր մաշկիդ այն հատվածում, որտեղ ցավն ամենից շատն է անհանգստացնում:

7. Զգուշորեն զանգվածը սեղմիր վերևից և ոտքդ փաթաթիր ոչ շատ ամուր, բայց որպեսզի կոմպրեսը մնա:

8. Անհրաժեշտության դեպքում թաղանթը ֆիքսիր կպչուն ժապավենով:

9. Եթե հնարավորություն կա, թաղանթի վրայից կալանդ հագիր: Այն շարժվելիս կպաշտպանի կոմպրեսը:

10. Կոմպրեսի օգտագործման խորհուրդ տրվող ժամկետն առնվազն 6 ժամ է:

Ուշադրություն դարձրու, որ կոմպրեսը խորհուրդ չի տրվում օգտագործել բաց վերքերի դեպքում:

Այն կարող է օգնել միայն հոդերի մկանների ներքին ցավերի դեպքում:

Կոճապղպեղը պարունակում է ավելի քան 12 բաղադրիչ, որոնք կարող են բուժել բորբոքային գործընթացներն օրգանիզմում:

Կոճապղպեղը նաև նվազեցնում է նյարդային ընկալիչների զգայնությունը ցավի նկատմամբ՝ ցավազրկող հաբերից ոչ պակաս ակտիվ գործելով: Կողմնակի աղդեցություններ չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել