Ուխտագնացություն, որ օգնեց ճանաչել ՀԱՅԻ իրական տեսակին, որ կրկին վերագնահատեմ ու արժևորեմ ծագումս։ Այն, որ հայը իր անոթի վիճակի պատճառով է ներկայանում բացասական կողմերով (նախանձ, չարակամություն), ճիշտ է (Հայաստանում): Շուրջ վեց հազար հայ է բնակություն հաստատել Իսրայելում: Նրանք զօրուգիշեր պայքարում են, որ պահպանեն իրենց ինքնությունը, որ չխարխլվեն դարեր շարունակ ձեռք բերված հարստությունների հիմքերը: Հայկական թաղամասը աչքի էր ընկնում իր զսպվածությամբ ու խորությամբ, իր մաքրությամբ, իր կիրթ ու գրագետ մոտեցմամբ... Հայկական համայնքը զորեղ էր, կիրթ... Հայ հոգևորականները աչքի էին ընկնում զուսպ ու համեստ, բայց կամային կեցվածքով: Հարության տաճարում, Ծննդյան տաճարում ամեն օր հազարավոր զբոսաշրջիկներ, ուխտավորներ են այցելում ու լսում այն պարզ ճշմարտությունը, որ ՀԱՅԵՐԸ և ՀԱՅԱՍՏԱՆԸ առաջինն են քրիստոնեություն ընդունել և շա՜տ խելացի ազգ են...

Հ.Գ. Հայերին է պատկանում Սիոնը, որ աստվածաշնչյան սրբազան լեռն է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել