Картинки по запросу արտարժույթՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում մայիսի 15-20-ը ծավալներն աճել են 41.8%, նախորդ շաբաթ տեղի ունեցած 2% աճից հետո: Դրան զուգահեռ՝ ներբանկային շուկայում դոլարային, եվրոյով և ռուբլով գործարքների շաբաթական վայրընթաց թրենդը կտրուկ փոխարինվել է վերընթացով և՛ առքի, և՛ վաճառքի գործարքներում:

Արդյունքում դրամն ամրապնդվել է 483 դրամ/դոլար մակարդակում՝ եվրոյի նկատմամբ թուլանալով 541 դրամ/եվրո մակարդակում, իսկ ռուբլու նկատմամբ ամրանալով 8.5 դրամ/ռուբլի մակարդակում: Մինչ այդ՝ 2016 թվականի մայիսի 1-20-ը դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվել էր 478 դրամ/դոլար, եվրոյի նկատմամբ` 536 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ` 7.3 դրամ/ռուբլի մակարդակներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել