Panorama.am-ը գրում է.

Թույլ, կեղեքված, ենթակա Հայաստան ունենալու ցանկություն ունեն ինչպես միջազգային տարբեր կազմակերպություններ, այնպես էլ տարբեր երկրների ղեկավարներ: Կառավարության կողմից իրականացվող համայնքների խոշորացման ծրագիրն էլ ուղղված է դրան: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Նա հիշեցրեց օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝  2040 թվականին Հայաստանի բնակչությունն առնվազն  չորս միլիոնի հասցնելու մասին, մինչդեռ, ըստ նրա, համայնքների խոշորացման ծրագիրը ճիշտ հակառակին է ուղղված:

«Միայն Խորհրդային տարիներին ու նաև Հայաստանի անկախացման առաջին տարիներին 250 համայնք է ամայացել Հայաստանի Հանրապետությունում: Ես մեկ առ մեկ շրջել եմ այդ համայնքներում, խորհուրդ չեմ տա ձեզ նույնն անել: Դրանք հիմնականում երկրի հարավում են ու հյուսիսում»,-ասաց Մանասերյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել