Թբիլիսիի քաղաքային դատարանը 2016 թվականի օգոստոսի 20-ին ահաբեկչության իրականացման նպատակով զենք-զինամթերքի և պայթուցիկ նյութերի անօրինական ձեռքբերման ու պահպանման, դեպի Հայաստան ռուսական գազատարի պայթեցման փորձի մեջ մեղադրվող 7 քաղաքացու դատապարտել է ազատազրկման:

Ինչպես հաղորդում է tabula.ge կայքը, նրանք դատապարտվել են 2-ից 14 տարվա ազատազրկման: Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը կանխել էր երկրի տարածքում գազամուղի պայթեցման փորձն այն հատվածում, որով բնական գազը մատակարարվում է ՌԴ-ից Հայաստան: Ձերբակալվածները պատրաստվում էին Թբիլիսիից մոտ 20 կիլոմետր հեռավորությամբ՝ Սագուրամո գյուղի մոտակայքում, պայթեցնել գազամուղի բաց հատվածը, որով բնական գազը ՌԴ-ից մատակարարվում է Հայաստան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել