Картинки по запросу аресты в москвеAnadolu-ի տվյալներով՝ թուրքական իշխանությունները ձերբակալությունների նոր ալիք են սկսել երկրում։ Էրդողանի վարչակարգը որոշում է կայացրել 139 մարդու ձերբակալման մասին, որոնց մեղադրում է ընդդիմադիր հայացքներ ունեցող հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեջ։ Ձերբակալման ենթականերից 79-ը Անկարայի քաղաքպետարանի գործող կամ նախկին աշխատակիցներ են, իսկ մյուսները՝ զարգացման և կրթության նախարարությունների նախկին աշխատակիցներ։
Հիշեցնեմ, որ 2016 թ-ի հուլիսի 16-ի դեպքերի ընթացքում, պաշտոնական տվյալների համաձայն, սպանվել է 290 մարդ (հեղաշրջման կողմակիցների զոհերի մասին ոչ մի տվյալ չկա), ձերբակալվել՝ ավելի քան 40 հազարը, տասնյակ հազարավորներն էլ զրկվել են աշխատանքից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել