Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցները Սթանսթեդ օդանավակայանում 37-ամյա մի տղամարդու են ձերբակալել ահաբեկչական գործողությունների նախապատրաստման կասկածանքով: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Տղամարդը, որը բերման է ենթարկվել մայիսի 23-ի երեկոյան, պատրաստվում էր նստել Թուրքիա մեկնող ինքնաթիռը: Հայտարարության մեջ նշվում է, որ գործողությունը կապված է Սիրիա նրա հնարավոր ուղեւորության հետ:

Տղամարդուն տեղափոխել են Լոնդոնի հարավում գտնվող ոստկանական տեղամաս: Ներկայում ոստիկանության սպաները երկու հասցեներով խուզարկություններ են անցկացնում Լոնդոնի հյուսիսայի մասում:

Հաղորդագրության մեջ նշվում Է, որ այդ ձերբակալությունը կապված չէ Մանչեսթրում կատարված ահաբեկչության հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել