«ԱԺ-ում սենյակների ու մեքենաների բաշխմանը հաջորդել է հանձնաժողովների համար պայքարը: Կրճատվող հանձնաժողովների նախկին անդամները պետք է նորերում ընդգրկվեն: Մարգարիտ Եսայանը, օրինակ, հայտարարեց, որ սխալ էր մարդու իրավունքների հանձնաժողովը կրճատելը, որի փոխնախագահն էր ինքը, ասաց, որ որոշ հանձնաժողովներ պարապ էին և կրճատման ենթակա՝ ակնարկելով Նաիրա Զոհրաբյանի եվրաինտեգրման հանձնաժողովը: Եսայանը կդառնա կրթության, գիտության, մշակույթի հանձնաժողովի փոխնախագահ, ինչից նեղվել են Կարինե Աճեմյանն ու Ռուզաննա Մուրադյանը, ովքեր դժգոհում են, որ իրենք 5 տարի աշխատել են այդ հանձնաժողովում, ինչու չպետք է իրենցից մեկը փոխնախագահ դառնար: Ի դեպ, կրթության հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վարդան Բոստանջյանի առաջադրումը նույնպես միանշանակ չի ընդունվել, կարծիք կա, որ նա ավելի լավ կղեկավարեր տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովը, իսկ նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը՝ կրթության հանձնաժողովը:


Իշխան Զաքարյանը պատգամավորի կարգավիճակում երկար չի մնա և հնարավոր է ընդհանրապես ոտք չդնի ԱԺ: Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ նա զգուշորեն ակնարկել է, որ դեմ չէր լինի զբաղեցնել նախագահի վերահսկողական ծառայության պետի պաշտոնը, որն զբաղեցնում էր այժմ պատգամավոր ընտրված Ֆելիքս Ցոլակյանը: Սակայն երեկ այս պաշտոնը վերադարձվեց նախկին «տիրոջը»՝ Հովիկ Հովսեփյանին, ով այդ պաշտոնում է եղել 2008-2016թթ., 2016-ին հինգ ամիս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ է աշխատել, իսկ Կարեն Կարապետյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո ազատվել է այդ պաշտոնից: Ընտրությունների շրջանում նա զբաղված էր ընտրությունների ընթացքը վերահսկելով և, ըստ ամենայնի, արդարացրել է նախագահի հույսերը: Ի դեպ, այս կառույցը գործելու է մինչև 2018 թ.»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել