Հանրապետության տարածքում`

Մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ին և 28-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, 27-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 25-27-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում`

Մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ, 27-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, 25-ի և 28-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ: 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի մայիսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`   33.60C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`        6.10C (1991 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`  19.00C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի որոշ նվազում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել