«Ադրբեջանական ծագմամբ խնձորների թեման դեռևս չի փակվել: «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝  ՀՀ ՊԵԿ-ը պարզել է, որ իրականում այդ խնձորները եղել են լեհական, պարզապես պիտակավորվել են Ադրբեջանում: Այդ երկրում են պիտակավորվում նաև մերձարևադարձային մրգեր, այդ թվում՝ կիվի:
Պարզվում է՝ այս օրերին մաքսային տեսուչներն արգելում են Հայաստան ցանկացած տեսակի խնձորի ներկրումը, եթե դրանց վրա չկան պիտակներ՝ ապահովության համար: Ու սա այն դեպքում, երբ Հայաստանում չկա Ադրբեջանից ու, առհասարակ, որևէ երկրից որևէ ապրանք ներկրելու իրավական սահմանափակում, ժամանակին նման արգելք եղել է 2009թ. գյուղատնտեսության նախկին նախարար Գերասիմ Ալավերդյանի հրամանով, որը, սակայն, Սերգո Կարապետյանը 2013թ. հունիսին չեղյալ էր հայտարարել: Հետաքրքիրն այն է, որ այս աղմուկից հետո անգամ ադրբեջանական ծագման ապրանքներն արգելելուն ուղղված որևէ իրավական ակտ չկայացվեց, փոխարենը սահմանին շարունակվում են կամայական գործողությունները՝ ֆեյսբուքյան հասարակության դժգոհությունը չհարուցելու զգուշավորությունից դրդված»,-գրում է թերթը: 


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել