Image resultԱՄՆ-ը չի հրաժարվել լեհական Ռեձիկովո բնակավայրում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայելու մտադրությունից։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ՊՆ ՀՀՊ հարցերով գործակալության օպերացիոն տնօրեն Գերի Փենեթը՝ փոխանցում է TASS գործակալությունը։

Ամերիկացի զինվորականները ծրագրում են Լեհաստանում տեղակայել բազմաֆունկցիոնալ զենիթա-հրթիռային Aegis Ashore համակարգ։ Նրա խոսքով՝ համակարգի տեղափոխումը տեղակայման վայր ընթանում է ըստ գրաֆիկի։

Պենտագնը ծրագրում է 90 մլն դոլար հատկացնել Ռեձիկովոյում օբյեկտի շինարարության ավարտին։ Ընդհանուր առմամբ համալիրի տեղակայման աշխատանքի վրա ԱՄՆ-ը մտադիր է ծախսել 1.7 մլրդ դոլար։

Aegis Ashore համալիրով մեկ բազա ԱՄՆ-ն արդեն ստեղծել է Ռումինիայում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել