Ի դեպ, մի բան ասեմ, չկարծեք, թե ակնարկում եմ կամ վատ բան եմ ուզում ասած լինել: Պարզապես խորհդի կարգով: Երբ 2011-ի նստացույցի ժամանակ մեր քաղաքացիական ֆորումներն էինք անում հրապարակում (առանց միկրոֆոն էր ի դեպ, ինչն ահագին անհարմար էր) կանչեցինք նաեւ երկու անգամ մեզ հետ քաղաքական տարաձայնություններ ունեցողներին: Երկու բանավեճ տեղի ունեցավ, ուր «հակառակ» կողմին ներկայացնում էր մեկ անգամ Սեֆիլյան Ժիրայրը, մյուս անգամ՝ Ալիկ Արզումանյանը՝ մարդիկ, որոնք խզել էին ՀԱԿ-ի հետ կապերը այդ ժամանակ: Բավականին հետաքրքրիր ձեւաչափ ստացվեց: ՀԱԿ—ին էլ ներկայացնում էր Նիկոլը, երկու անգամն էլ: Ճիշտ է, մի քիչ բարդ էր մոդերատորների համար պահել այդ բանավեճը, որպեսզի հունից դուրս չգա, բայց մեծ հաշվով ստացվեց: Մի բարդություն էլ կար՝ շատերը չէին համաձայնում գալ կամ համաձայնում էին, բայց չէին գալիս, օրինակ, կարծեմ, դաշնակներից: Ասածս ինչ է, սենց ասած, «դոբրիի մեջ», այսօրվա ֆորումի կազմակերպիչները եւս կարող են մտածել նման մի ձեւաչափի մասին ու կարող է ահագին մեծ ռեզոնանս առաջացնել: )

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել