Newmag-ը գրում է.
 Վրաստանի նախկին վարչապետ և ոչ ֆորմալ ղեկավար Բիձինա Իվանիշվիլին Սև ծովի ափին իր կեցավայրում դենդրոպարկ է կառուցում: Դրա համար Արևմտյան Վրաստանի տարբեր հատվածներից հսկայական ծառեր են հանվում և ծովով ուղարկվում միլիարդատիրոջ տուն: Այս տեսարանն արդեն մեկ տարուց ավել է՝ վրացական լրատվամիջոցների գլխավոր թեմաներից մեկն է: Այդ գործընթացին ներգրավված են հարյուրավոր մարդիկ և մասնակցում է ողջ պետական մեքենան:
 Երբ արևը մայր է մտնում, և ծովը պարուրված է ջերմ, նարնջագույն լույսով, այս լիրիոդենդրոնն առանձնահատուկ հմայիչ է: Նրա հսկայակա ճյուղերը սև ջղերի պես արտահայտիչ են վարդագույն երկնքի ֆոնին:

Տաք է: Ոչ քամի, ոչ ալիքներ կան, այդ պատճառով էլ այն, ինչ ես տեսնում եմ իմ առջև, ավելի շատ նման է նկարի, այլ  ոչ թե իրականության:

Այս լիրիոդենդրոնն ամենագեղեցիկն է այն վեց ծառերից, որոնք ես տեսել եմ Սև ծովի ափին՝ պատրաստ տեղափոխվելու դենդրոպարկ: Այն արմատներով հանել են հողից, և այժմ նա սպասում է ափին: Շուտով այն կբեռնեն բեռնանավի վրա և 35կմ կտանեն դեպի Իվանիշվիլիի կեցավայր:

Ես Բաթումում եմ եղել 4 օր և ամեն երեկո Մախինջաուրի էի մեկնում՝ ծովափ, որպեսզի տեսնեմ, թե ինչպես է ծովով լողում բեռնանավի վրա տեղակայված հսկան, որի նույնիսկ արմատներին հասակս չէր հասնում, և պետք է 12 քայլ անել այն շրջանցելու համար: Ես ինձ պատկերացնում էի, որ դա տեղի է ունենալու երեկոյան՝ մայրամուտին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել