Похожее изображениеԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի հետ կնքել է 109,7 մլրդ դոլարի զենքի պայմանագիր, և ըստ Reuters-ի` պայմանավորվածության ընդհանուր գումարը կկազմի 350 մլրդ դոլար: Ինչ ունենք. Սաուդյան Արաբիան հիմնականում Իրանի աճող ազդեցությունից (դա ավելի համոզիչ լինելու համար Ռուսաստանի ազդեցությունն էլ հետը գումարած) պաշտպանվելու համար վճարում է 350 մլրդ դոլար, ինչը Թրամփի համար փայլուն գործարք է և կարող է Ամերիկայում հպարտանալ good deal-ի համար: Հա՛մ աշխատատեղեր է ստեղծում, հա՛մ ռազմական գործարաններն են աշխատում և զարգանում: Իսկ դրա համար պետք էր աճեցնել իրանական վտանգը, այսինքն՝ մյուս կողմից պետք էր ուժեղացնել Իրանին ու խրախուսել ռուսական միջամտությունը Սիրիայի գործերին: Իրանը նույնպես պետք է փող թափի Ռուսաստանի ու Չինաստանի առաջ նոր զենքերի տեսակների համար: Հիմա հերթը Թուրքիայինն է։ Եթե Սաուդյան Արաբիան ու Իրանը ռազմական առումով հզորանում են, ապա Թուրքիան էլ պետք է մուծվի զենքերի համար կա՛մ Ամերիկային, կա՛մ էլ, եթե Ամերիկայի հետ վատանում են հարաբերությունները, Ռուսաստանին, կա՛մ էլ երկուսին միաժամանակ: Համ էլ զենքերի էֆեկտիվությունը կստուգվի: Մի խոսքով՝ ռազմական մրցավազք է սկսվել: Ո՞վ է առաջինը կրակելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել