Картинки по запросу europa league champions leagueԱրդյոք ո՞ր մրցաշարում է խաղում Եվրոպա լիգայի հաղթողը հաջորդ մրցաշրջանում, և մի երկրից առավելագույնը քանի՞ թիմ կարող է խաղալ Չեմպիոնների լիգայում

1) Եվրոպա լիգայի հաղթողը մեկնարկում է Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլից․
2) Եվրոպա լիգայի հաղթողը հայտնվում է միանգամից խմբային փուլում, եթե Չեմպիոնների լիգայի հաղթողը մրցաշարի ուղեգիր է նվաճել նաև իր երկրի առաջնության արդյունքներով (ինչպես եղել է նախորդ երեք տարիներին և կլինի նաև այս տարի)։

Ըստ ՈւԵՖԱ-ի կանոնադրության՝ ՉԼ-ում մեկ երկրից կարող է խաղալ առավելագույնը հինգ թիմ։ Վերջին երեք տարիներին ՉԼ-ում այդ կարգավիճակում էր Իսպանիան՝ Սևիլիայի շնորհիվ։

Ի՞նչ կլինի, եթե մի երկրից մրցաշարի արդյունքներով ՉԼ-ի հաջորդ խաղարկությունում խաղալու իրավունք ստանա միանգամից վեց թիմ (դա կարող էլ լինել այն դեպքում, եթե Եվրոպա լիգայում և ՉԼ-ում հաղթած տվյալ երկրների ներկայացուցիչները չհայտնվեն վերոնշյալ մրցաշարերում իրենց երկրի առաջնության արդյունքներով: Ներկայումս ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում առաջին երեք տեղերը զբաղեցնում են Իսպանիան, Գերմանիան և Անգլիան, որոնք ՉԼ են ուղարկում միանգամից չորս թիմ)։

Տեղի կունենա հետևյալը․

1) ՉԼ հաղթողը հաջորդ մրջաշարում մեկնարկում է այդ մրցաշարի խմբային փուլից,
2) Եվրոպա լիգայի հաղթողը կմեկնարկի Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլից,
3) Վերը նշված երկրներում չորրորդ տեղ զբաղեցրած թիմը զրկվում ՉԼ-ի ուղեգրից և մեկնարկում է Եվրոպա լիգայի խմբային փուլից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել