Դրանք արդյունավետ միջոցներ են. ՊՆ պաշտոնյան՝ դիրքերում պահածոների դատարկ տարաների մասին Yerkir.am-ը գրում է.
 Սահմանին տեսախցիկների տեղադրման գործընթացը շարունակվում է. այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը: «Տեսադիտարկման սարքերի համակարգը բավականին բարդ և  ժամանակակից տեխնոլոգիաներ պարունակող համակարգ է: Հսկայական աշխատանք արդեն իսկ կատարվել է: Աշխատանքի հիմնական մասն ավելի շատ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին է կատարվել: Իհարկե, հայ-ադրբեջանական պետական սահմանին նույնպես իրականացվում է այդ գործընթացը»,- ասաց նա` հավելելով, որ համակարգը դեռևս կատարելագործվելու տեղ ունի:

Խոսելով սահմանի երկայնքով դեռևս առկա` պահածոների երկաթյա տարաների մասին՝ Այվազյանն  ասաց. «Ինչ վերաբերում է պահածոների մետաղյա տարաներին, դրանք պրիմիտիվ միջոցներ են, թեև նաև արդյունավետ են, ինչո՞ւ չէ, եթե այդ միջոցն աշխատում է, օգուտ է տալիս: Բարձր տեխնոլոգիական սարքերի կողքին կարող են լինել նաև նման միջոցներ: Մեկը մյուսին չի խանգարում, լրացնում է»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել