4 ամսում ՀՀ-ից արտահանումն աճել է 16.1%-ովPanARMENIAN.Net-ը գրում է.

2017 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ-ից արտահանումը կազմել է $608.4 մլն՝ գերազանցելով 2016 թվականի առաջին 4 ամսվա ցուցանիշը 16.1%-ով:

Ինչպես հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, ներմուծումը նույն ժամանակահատվածում կազմել է $1.08 մլրդ՝ 2016-ի առաջին 4 ամսվա համեմատ ավելանալով 14.6%-ով:

Ապրիլին արտահանումն աճել էր 16.4%-ով` կազմելով մոտ $165.3 մլն: Ներմուծումն աճել է 2.6%-ով՝ կազմելով մոտ $276.9 մլն:

Ընդհանուր առմամբ հունվար-ապրիլին ՀՀ արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ $1.689 մլրդ` 2016-ի առաջին եռամսյակի համեմատ աճելով 15.1%-ով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել