Yerkir.am-ը գրում է.

 Էրդողանի թիկնապահների ծեծկռտուքի հետևանքները՝ ամերիկացի սենատորները սպառնում են Անկարային

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հատկացումների հանձնաժողովի անդամներ Լինդսի Գրեհեմն ու Պատրիկ Լիհին  անդրադարձել են Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների՝ խաղաղ ցուցարարների վրա հարձակմանը՝ սպառնալով վերջ տալ ԱՄՆ-ի կողմից Անկարային տրամադրվող օգնությանը:

Ըստ Asbarez-ի՝ նրանք նամակով դիմել են ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչին՝ սպառնալով Անկարային՝ եթե Թուրքիայի կառավարությունը հավուր պատշաճի չզբաղվի այդ հարցի քննությամբ, ԱՄՆ-ը կդադարեցնի Անկարային օգնություն տրամադրելը:

«Մենք կոչ ենք անում, որպեսզի Թուրքիայի իշխանություններն օրենքի ամբողջ ուժով պատժեն հարձակման պատասխանատուներին, ինչպես նաև աջակցեն ԱՄՆ-ից միջադեպում ներգրավված անձանց արտաքսման գործընթացին»,-նշվելծ է սենատորների նամակում:

Նամակը ստորագրել ԱՄՆ Կոնգրեսի այլ անդամներ, այդ թվում նաև՝ Ներկայացուցիչների պալատի անդամ Քերոլայն Մալոնին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել