Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-­ի կիսապաշտպանն իր աջակցությունն է հայտնել Մանչեսթեր քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին:

«Ուժեղ մնա Մանչեսթեր: Մտքերս և աղոթքներս նրանց հետ են, ովքեր տուժել են գիշերը տեղի ունեցած սարսափելի հարձակման ժամանակ»,­-գրել է Մխիթարյանը:

Անգլիայի Մանչեստր քաղաքի ծածկած մարզադաշտում պայթյունը որոտացել է տեղական ժամանակով ժամը 22:35-­ին (Երեւանի ժամանակով ժամը 01:35-­ին): Այդ րոպեներին ավարտվում էր ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, որին ներկա էին մի քանի հազար մարդ, մեծ թվով երեխաներ եւ դեռահասներ: Վերջին տվյալներով՝ մահացել են 22 մարդ, վիրավորվել՝ 59-­ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել