Newmag.am-ը գրում է.

Միլիարդատիրոջ վերջին գայթակղությունը. թե ինչպես է Վրաստանի նախկին վարչապետը կառավարում բնությունը

Վրաստանի նախկին վարչապետ և ոչ ֆորմալ ղեկավար Բիձինա Իվանիշվիլին Սև ծովի ափին իր կեցավայրում դենդրոպարկ է կառուցում: Դրա համար Արևմտյան Վրաստանի տարբեր հատվածներից հսկայական ծառեր են հանվում և ծովով ուղարկվում միլիարդատիրոջ տուն: Այս տեսարանն արդեն մեկ տարուց ավել է՝ վրացական լրատվամիջոցների գլխավոր թեմաներից մեկն է: Այդ գործընթացին ներգրավված են հարյուրավոր մարդիկ և մասնակցում է ողջ պետական մեքենան:

Երբ արևը մայր է մտնում, և ծովը պարուրված է ջերմ, նարնջագույն լույսով, այս լիրիոդենդրոնն առանձնահատուկ հմայիչ է: Նրա հսկայակա ճյուղերը սև ջղերի պես արտահայտիչ են վարդագույն երկնքի ֆոնին:

Տաք է: Ոչ քամի, ոչ ալիքներ կան, այդ պատճառով էլ այն, ինչ ես տեսնում եմ իմ առջև, ավելի շատ նման է նկարի, այլ  ոչ թե իրականության:

Այս լիրիոդենդրոնն ամենագեղեցիկն է այն վեց ծառերից, որոնք ես տեսել եմ Սև ծովի ափին՝ պատրաստ տեղափոխվելու դենդրոպարկ: Այն արմատներով հանել են հողից, և այժմ նա սպասում է ափին: Շուտով այն կբեռնեն բեռնանավի վրա և 35կմ կտանեն դեպի Իվանիշվիլիի կեցավայր:

Ես Բաթումում եմ եղել 4 օր և ամեն երեկո Մախինջաուրի էի մեկնում՝ ծովափ, որպեսզի տեսնեմ, թե ինչպես է ծովով լողում բեռնանավի վրա տեղակայված հսկան, որի նույնիսկ արմատներին հասակս չէր հասնում, և պետք է 12 քայլ անել այն շրջանցելու համար: Ես ինձ պատկերացնում էի, որ դա տեղի է ունենալու երեկոյան՝ մայրամուտին:

– Ե՞րբ են այն տանելու, – հարցնում էի բանվորներին, որոնք նրա հետ օրեր էին անցկացնում. հատուկ տեխնիկայով մանրաքար էին բերում, հողն էին փորում և ծովափն էին մաքրում մեծ քարերից, ճանապարհ էին կառուցում բետոնե սալիկներից և մետաղական խողովակներով ինչ-որ հսկայական կոնստրուկցիա էին հավաքում:

Սակայն ես ստիպված էի հեռանալ Աջարիայից՝ այդպես էլ ականատես չլինելով երազանքիս իրականացմանը: Արդեն Թբիլիսիում ինձ զանգահարեց Ռեզոն և հաղորդեց, որ այդ երեկո ծառը կտանեն:

-Բեռնանավը մոտեցրել են: Այդ բեռնանավը հանգուցյալի դագաղ է: Երբ այն հայտնվում է, ուրեմն ամեն ինչ ավարտված է, – ասաց նա:

Այս ծառը ծովափ հասցնելու համար ստիպված են եղել հանել էլեկտրալարերը

Ռեզոն բանվորներից մեկն է, որը հսկայական ծառերը նախապատրաստում է տեղափոխության: Իրականում նրա անունն ուրիշ է, սակայն աշխատավայրում նրան խնդիրներ պետք չեն, այդ պատճառով էլ ստիպված էի նրան խոստանալ, որ հոդվածում անունը Ռեզո է լինելու:

Նրանից մենք իմացանք, թե ինչպես է այդ ամենն աշխատում. սկզբում ծառի շուրջ հողը կտրում են այնպես, որ չվնասեն արմատները: Այնուհետև ծառի տակ ռետինե անիվի պես բան են տեղադրում, որը փշում են հատուկ գործիքով, և ծառը վեր է բարձրանում: Այնուհետև այն պատում են տախտակներով և տեղափոխում են մետաղական խողովակներից պատրաստած կոստրուկցիայի վրա: Վերջում տեղադրում են անիվներով հսկայական կցասայլի վրա և տանում ափ: Այնտեղից ծառն արդեն բեռնանավով լողում է դեպի Իվանիշվիլիի կեցավայր:

Այդ տեխնոլոգիայի օգնությամբ Վրաստանի նախկին վարչապետն ու երկրի ամենահարուստ մարդն արդեն 20 ծառ է տեղափոխել Շեքվեթելիի իր տուն, որը Սև ծովի ափին է: Իվանիշվիլին ասում է, որ մեծ ծառերն իր հոբբին են, սիրած զվարճանքն ու պետք են իրեն բացառիկ դենդրոպարկ ստեղծելու համար:

Յուրաքանչյուր ծառի տեղափոխման համար մի քանի շաբաթ է պետք: Գործընթացին ներգրավված են հարյուրավոր մարդիկ՝ բուսաբաններ, երկրաբաններ, ինժեներներ, բանվորներ, ճանապարհային մասնագետներ, երկաթուղային աշխատակիցներ, էլեկտրիկներ և անվտանգության աշխատակիցներ, խոհարարներ ու վարորդներ:

Աշխատում է տեխնիկա և տրանսպորտ՝ տրակտորներ, վերամբարձ կռունկներ, բուլդոզերներ, բեռնատարներ, էլետկրաքարշներ, բեռնանավ և բուքսիր:

«Պարզվում է՝ աշխարհում նման բան միայն մեկ անգամ են արել՝ Չինաստանում: Իսկ այսօր անում ենք մենք՝ Աջարիայում», – ասում է Ռեզոն և ժպտում:

Ավելի ուշ, ճամփորդելով Աջարիայի և Գուրիայի գյուղերով, ես այդ զգույշ և երկիմաստ ժպիտը բազմաթիվ անգամ եմ տեսել, երբ մարդկանց հետ խոսել եմ միլիարդատիրոջ անսովոր հոբբիի մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել