ԱԳՆ. Մանչեսթերում պայթյունից տուժածների թվում հայերի գտնվելը ստուգվում էPanARMENIAN.Net-ը գրում է.

Լոնդոնում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մանչեսթերում պայթյունի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների առկայությունը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Մայիսի 22-ին Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի «Մանչեսթեր Արենա» (Manchester Arena) մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո 2 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է նվազագույնը 22 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 50-ը:

Ըստ ԶԼՄ-ների՝ պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Ավելի վաղ քաղաքի ոստիկանությունը հայտնել էր, որ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Նա տեղում մահացել է: Իրավապահները կարծում են, որ նա միայնակ է գործել, սակայն շարունակում են հետաքննել ահաբեկչի կապը մի խումբ մարդկանց հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել