Yerkir.am-ը գրում է.

 Մեծ Բրիտանիայի վարչապետը «սարսափելի ահաբեկչություն» է որակել երկրում պայթյունները

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն իր ցավակցությունն է հայտնել երեկ երեկոյան Մանչեսթեր քաղաքի մարզադաշտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին. տեղեկացնում է The Guardian-ը:

Վերջինս  կատարվածը սարսափելի ահաբեկչական գործողություն է որակել:

Նշենք, որ Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի «Մանչեսթեր արենա» կոչվող մարզադաշտում երեկ երեկոյան պայթուններ են տեղի ունեցել, որոնց հետևանքով մահացել է 19 մարդ, վիրավորվել է ավելի քան 59 քաղաքացի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել