«Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում հունիսի 18-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են սպասվում: Առաջադրված թեկնածուներից մեկը քրեական անցյալով, «Ուզբո» մականունով նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանն է, որը քաղաքապետ աշխատելու տարիներին՝ 2005-ին, օրը ցերեկով փողոցի բանուկ հատվածում յոթ փամփուշտի կրակոցով գնդակահարել էր ընկերոջը՝ Արզնիի էլցանցի տնօրեն Աշոտ Մխիթարյանին, ով ցանկացել էր շինություն կառուցել մի վայրում, որի վրա աչք էր ունեցել Քեշիշյանը: Վերջինս խորհրդարանի ընտրություններին իր զարմիկների հետ ակտիվ աշխատել է ՀՀԿ-ի օգտին ու թեպետ հիմա ինքնառաջադրվել է, բայց համայնքում հայտարարում է, որ ունի ՀՀԿ-ի հովանավորչությունը: Քեշիշյանին թեպետ առաջադրվել է Քրօր. 104 հոդվածի 2-րդ մասով մեղադրանք (սպանություն), որը նախատեսում է ազատազրկում 6-12 տարով, սակայն նա ընդամենը 3 տարի է պատիժը կրել: Քաղաքում մտավախություններ ունեն Քեշիշյանի վերադարձի հնարավորությունից»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել