«Նոր կառավարության կազմը սկսել է ուրվագծվել: Առաջիկայում վերացվելու է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը, որ ստեղծվել էր դեռ 2013թ. հունիսից՝ Տիգրան Սարգսյանի կառավարության օրոք՝ Վաչե Գաբրիելյանին պաշտոնով ապահովելու համար: Հիմա այս պաշտոնը զբաղեցնում է ՀՀԿ ԳԱ անդամ Գավիթ Հարությունյանը, որը ենթադրվում է՝ նշանակվելու է ՀՀ արդարադատության նախարար կամ միգուցե փոխվարչապետ: Կառավարությունն իր երեկվա արտահերթ նիստում հավանության է արժանացել «Կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը: Միաժամանակ որոշում է կայացվել մայիսի 30-ին Աժ արտահերթ նիստ գումարելու և ի թիվս մի շարք այլ նախագծերի՝ նաև այդ օրինագիծը ներկայացնելու մասին: Նախագծի հիմնավորմների մեջ նշված է, թե նոր Սահմանադրությամբ նախարարների թիվը պետք է լինի 18-ը, և բացի այդ՝ «նախագիծը նպատակաուղղված է կառավարման արդյունավետությունը բարձրացնելու», այսինքն՝ խոսքեր, որոնք գրվել են նաև պաշտոնը հիմնելիս»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել