BBC 5 ռադիոկայանի թղթակիցը հայտնել է, որ ոստիկանությունը Մանչեսթերի մարզադաշտի մոտ իրականացրել է կասկածելի առարկայի՝ հնարավոր երկրորդ պայթուցիկ սարքի վերահսկվող պայթուն։

Մինչ այդ հաղորդվել էր, որ ոստիկանությունը կասկածում է երկրորդ պայթուցիկ սարքի առկայություն մարզադաշտի տարածքի մոտ, որտեղ ավելի վաղ պայթյուն է տեղի ունեցել։ Այն խլել է 19 մարդ կյանք։ Հաղորդվում է 59 վիրավորի մասին։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ընդհատել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջանակում իր նախընտրական արշավը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել