Քանի որ ֆուտբոլասերները դուրս են մնացել մարզադաշտից, իսկ ՀՖՖ-ն, ինչպես տեղյակ ենք, մեղադրում է ոստիկանությանը, ես էլ ասեմ իմ կարծիքը:

Նախ Հայաստանը աշխարհի եզակի երկրներից է, որտեղ ոստիկանությունը անվճար սպասարկում է ֆուտբոլային հանդիպումները:

Նորմալ երկրներում այսպես է. «Գոյություն ունեն մարզադաշտի աշխատակիցներ, կարգադրիչներ, պահակներ, որոնք էլ սպասարկում են հանդիպումը, իսկ ոստիկանները մի քանի հոգի են լինում, այն էլ ֆուտբոլային հանդիպման կազմակերպիչները վճարում են ոստիկանության տվյալ աշխատակիցներին, որ գնան և մի քանի հոգով կարգ ու կանոն պահպանեն, իսկ մնացած աշխատանքները կատարում են մարզադաշտի աշխատակիցները:

Մեր ոստիկանությունը ֆուտբոլի օրերին ամբողջ անձնակազմով, արտաժամյա աշխատում է, որ հասարակական կարգ պահի, կրկնում եմ, ոչ մի գումար չի ստանում, վերջում դուրս է գալիս մեղավոր: Հա, ոստիկանությունը մեղավոր ա, մեղավոր ա, որ մինչև հիմա մի հատ հարց չի բարձրացրել, որ իրանք չգնան, մունաթ-զունաթի տակ ընգնեն, ու կարգադրիչները, ձեռները քշտած, խաղը նայեն, իսկ ոստիկանները կարգ պահեն:

Հետայսու կարող են օրենք մշակել և ուղարկել ԱԺ, որ ֆեդերացիան վճարովի մարդկանց ընդունի աշխատանքի, յուրաքանչյուր ակումբ ունենա իր աշխատակազմը, որ կպահպանի հասարակական կարգն ու կանոնը, և պարզապես մի քանի ոստիկաններ կլինեն, որ պարզապես խիստ անհրաժեշտ պահին կանխարգելեն հանցագործությունը:

Ոստիկանությունը հանցագործություն պետք է բացահայտի, մի տանջեք անձնակազմին ֆուտբոլ սպասարկելու համար, իսկ վերջում նրանց վրա մեղքը գցելը ստորություն եմ համարում:

Հ.Գ. Հայաստանի հավաքականի պարտությունը և չեխերի չախումը այն դուրս մնացած ֆուտբոլասերների հայհոյանքների և անեծքների արդյունքում է եղել....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել